Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մինչև 30 մլն դրամ դրամաշնորհներ՝ ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության միջոցառման շրջանակներում
News 07/05/2020 09:57

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։

«Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև ոլորտում նորարարական գաղափարների իրագործման և առևտրայնացման խթանմանը», – կառավարության նիստի ընթացքում ասած Հակոբ Արշակյանից։

Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

– համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

– հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,

– հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Տրամադրվելու են.

1. Նորարարական դրամաշնորհներ, որոնց կարող են դիմել վերջին 2 տարում Հայաստանում գրանցված և պրոդուկտ ստեղծող տնտեսվարողները։ Դրամաշնորհների առավելագույն չափը՝ 10 մլն դրամ։

2. Կայացած ընկերությունների դրամաշնորհներ, որոնց կարող են մասնակցել 2 տարուց ավել Հայաստանում գրանցված ծառայություններ մատուցող տնտեսվարողները, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել և նոր պրոդուկտներ մշակել։ Դրամաշնորհների առավելագույն չափը՝ 20 մլն դրամ։

3. Համաֆինանսավորման դրամաշնորհներ, որոնց կարող են մասնակցել այն ՏՏ ընկերությունները, որոնք կներգրավել փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ՝ տրամադրվում է 100%-ի չափով համաֆինանսավորում, ոչ ավելի քան 30 մլն դրամ։ Սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարվա ընթացքում վենչուրային, հրեշտակների կողմից կամ այլ տիպի ներդրումներ են ներգրավել։