Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
TUMO Live․ Վիկտոր Մելամեդ
News 08/05/2020 08:09

Այս շաբաթվա TUMO Live-ը վարելու է ռուսաստանցի նկարազարդող Վիկտոր Մելամեդը: Նրա աշխատանքները հրատարակվել են The New Yorker-ում, Rolling Stone-ում և ևս 20-ից ավելի միջազգային ամսագրերում: 2006 թվականից Մելամեդը նաև նկարազարդման կուրս է վարում Մոսկվայի հայտնի British Higher School of Art & Design-ում:

Մայիսի 8-ին, ժամը 19:00-ին TUMO Live-ի ընթացքում կպատմի իր անցած մասնագիտական ճանապարհի, հաջողության հասնելու գաղտնիքների, նկարազարդման ու նկարչության տարբերության և ինքնուսուցման իր փորձառության մասին: Այս վերջինի վրա էլ կառուցված է Դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցի իր հեղինակային կուրսը:

TUMO Live-ը կանցկացվի ռուսերեն, եթերի վերջում Վիկտորը կպատասխանի Live-ի մեկնաբանություններում իրեն ուղղված բոլոր հարցերին: