News
12/05/2020 11:49
Օրերս «Իմ ռադիոյի» հյուրն էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը։ Ռադիոյի եթերում նա ներկայացրեց ՁԻՀ և ԳՏՏԿ մարզային կրթական հակաճգնաժամային նախաձեռնությունները և ծրագրերը:
Ամալյան պատմեց, որ ինչպես շատ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ, նրանք ևս, ի պատասխան Covid-19-ի կողմից առաջացած խնդիրներին, իրենց կրթական ծրագրերը տեղափոխել են օֆլայն դաշտից առցանց համակարգ։ Ներկա պահին մարզերի երիտասարդների համար դասընթացները անցկացվում են օնլայն տարբերակով։
Մանրամասների համար կարող եք դիտել եթերը այս տեսահոլովակում։