ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAim Venture Accelerator-ը մեկնարկել է ACC#5 առցանց ծրագիրը 15+ տարիքային խմբի աղջիկների և կանանց համար։ Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու առցանց տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները:
Ծրագիրը բաղկացած է 2 փուլից․ առաջին՝ նախատեսված բոլոր 300 մասնակիցների համար, երկրորդ՝ նախատեսված առաջին փուլը հաղթահարած 30-40 մասնակիցների համար:
Ծրագրին մասնակցությունը անվճար է, և առաջնահերթությունը է տրվում սոցիալապես խոցելի խմբերի անդամներին։
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: