Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Գարիկ Իսրայելյանը կխոսի «Տիեզերական տեխնոլոգիաներ» թեմայով
News 13/05/2020 10:37

HighTech Talks շարքի հաջորդ հյուրը աստղաֆիզիկոս, գիտնական, Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանն է, ով իր զրույցը կվարի «Տիեզերական տեխնոլոգիաներ» թեմայի շուրջ։ Այն տեղի կունենա մայիսի 13-ին 19։00-ին։

Զրույցներն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել՝ հետևելով ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջերին, իսկ ավարտից հետո տեսանյութերը տեղադրվում են նախարարության՝ HTi Armenia Youtube-յան ալիքում:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մարտի 31-ից մեկնարկել է առցանց HighTech Talks շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:

HighTechTalks նախագիծը հյուրընկալում է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր վարում են զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն է ընձեռվել նաև մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, և ամենակարևորը՝ մասնագիտություն:

HighTechTalks նախագիծը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

HighTech Talks-ի հետագա առցանց հաղորդումների շրջանակներում ևս թեմատիկ ելույթներով հանդես են գալու ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք խոսելու են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները զրուցելու են աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և գնահատելու իրավիճակը ՏՏ ոլորտի տեսանկյունից, բարձրաձայնելու են ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։