Categories: News

Մեկնարկում է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը՝ թիրախավորելով կորոնավիրուսից տուժած ստարտափներին

Beeline ստարտափ ինկուբատորը, որն իրականացվում է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ, ընդունում է հայտեր ստարտափներից՝ 7-րդ շրջափուլին մասնակցելու համար, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին աշխատելու լավագույն եւ ճանաչված մենթորների հետ՝ զարգանալու եւ շուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։

Դիմումներ ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի հունիսի 1-ը։ Ստարտափները կարող են դիմումները ներկայացնել հետեւյալ հղումով:

Ընտրված 4-5 լավագույն ստարտափների համար հասանելի կլինի BANA-ի ներդրողների ցանցը, ինչպես նաեւ նրանք հնարավորություն կունենան անհատական եւ բաց հանդիպումներ ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի խոսնակների եւ մենթորների հետ, որոնց ցանկում են Հայաստանի եւ միջազգային ներդրողներ եւ գործարարներ` SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը, FlySpaces-ի հիմնադիր եւ տնօրեն Մարիո Բերտան, PicsArt-ի տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը, Workfront-ի տնօրեն Ալեքս Շութմանը, Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր եւ տնօրեն Էմմա Առաքելյանը, EarlyOne-ի հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը, ձեռներեց եւ ICF թրեյներ Բասսամ Նադերը եւ շատ այլ մասնագետներ։

Ոլորտի առաջատար մասնագետների կողմից անցկացվող խորհրդատվությունները կօգնեն ստարտափներին զարգանալու եւ միջազգային շուկա դուրս գալու գործում։ Շրջափուլի տեւողությունն է 14 շաբաթ։ Շրջափուլը հաջողությամբ ավարտած ստարտափները կմասնակցեն

Դեմո օրվան, որտեղ հրավիրված կլինեն ներդրողներ, ոլորտի առաջատար մասնագետներ եւ մեդիա ներկայացուցիչներ։

Նախորդ 6 շրջափուլերի ընթացքում Beeline ստարտափ ինկուբատորը աշխատել է 33 ռեզիդենտ ստարտափների հետ: 2019 թ-ի ընթացքում 15 ռեզիդենտ ստարտափներից 4-ը ստացել են ներդրումներ։ Ինկուբատորի լավագույն ստարտափներից որոշները արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում։ Այս շրջանավարտներից են ForgeFiction-ը, LuckyCarrot-ը, EasyDmarc-ը, 4u.am-ը, Defekt-ը, Rendchain-ը, SendSMS-ը, Garoontech-ը, StackDev-ը, Eventor-ը, Gebecert-ը, Mealo-ն եւ շատ այլ ստարտափներ։

Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։

Share