JavaScript դասընթացի տեղեկատվական հանդիպում
News 19-05-2020 16:23

Մայիսի 20-ին 17։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) կանցկացնի JavaScript դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Դասընթացը սովորեցնում է այն հմտությունները և տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնցով մասնակիցները կկարողանան ստեղծել իրենց առաջին վեբկայքը և կծանոթանան JavaScript-ին, փոփոխականներին, ֆունկցիաներին, օբյեկտներին և այլն։ Դասընթացը կսկսվի ամենատարրական հասկացողություններից՝ սովորելով, թե ինչպես մշակել վեբ էջեր HTML և CSS-ով և մասնակիցները կծանոթանան վեբ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկի Javascript-ի հիմունքներին։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։