Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկում է "Արդյունաբերական և համակարգային ինժեներություն" մագիստրոսական կրթական ծրագիրը
News 02/06/2020 07:00

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար:

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին։ Ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ ու փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և  իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։

Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և արտերկրից հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում:

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցողների համար:

2020-2021թթ․ ուսումնական տարում «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի լավագույն 10 ուսանողները կստանան ֆինանսավորում՝ PMI Science-ի աջակցությամբ:

Հաղթողների ընտրությունը կկատարվի գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդհանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 10 թեկնածուները կստանան միանվագ ֆինանսավորում՝ 570,000 հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները):

Հարցերի համար կարող եք զանգահարել 077 313243 հեռախոսահամարով  կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։