News
20/05/2020 10:35
Բիզնեսի ցանկալի արդյունքներին հասնելու առանցքային գործիքը բիզնես վերլուծություններն են։ Դրանք թույլ են տալիս կատարել հիմնավորված և ստրատեգիական որոշումներ։
Մայիսի 21-ին 16։00-ին Webb Fontaine Armenia-ն կանցկացնի Introduction to Business Analysis վեբինարը, որը կօգնի հասկանալ, թե ինչ է նշանակում լինել բիզնես վերլուծաբան։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները կիմանան․
– ինչ է բիզնես վերլուծությունը,
– ինչպես դառնալ բիզնես վերլուծաբան,
– ինչ հմտություններ են պետք բիզնես վերլուծաբան դառնալու համար,
– ինչ դիրք ունի այս հաստիքը բիզնեսի կառուցվածքում,
– բիզնես վերլուծաբանի առաջադրանքներն ու գործառույթները,
– Բիզնես վերլուծաբանի IIBA և այլ որակավորումներ։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։