Categories: News

C# դասընթացի տեղեկատվական հանդիպում

Մայիսի 21-ին 17։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) կանցկացնի C# դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Տեղեկատվական հանդիպման ժամանակ մասնակիցները կիմանան․
– Ծրագրավորման ո՞ր լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
– Ինչո՞ւ սկսել հենց C#-ից,
– Ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,
– Ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։

Share