Categories: News

C# առցանց դասընթացի տեղեկատվական հանդիպում

Մայիսի 22-ին 19։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) կանցկացնի C# դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Տեղեկատվական հանդիպման ժամանակ մասնակիցները կիմանան․

– Ծրագրավորման ո՞ր լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,

– Ինչո՞ւ սկսել հենց C#-ից,

– Ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,

– Ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։

Share