Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի « COVID-19-ը Հայաստանում» լուսանկարների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է
News 22/05/2020 08:45

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հաշվի առնելով «COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի հանդեպ օրեցօր աճող հետաքրքրությունը, հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է մինչև մայիսի 25-ը, ժամը 23։59-ը։

Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ և ներբեռնել ներկայացվող լուսանկարները:

Մրցանակային ֆոնդը 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչև 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ անվանակարգերում՝

Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։

Նշենք, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 մեգապիքսել, առանց ձևափոխման կամ խորը մշակման, առանց տեսանելի ջրանիշերի։ Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։

Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից: Հաղթող կճանաչվեն մրցույթի խորագրին՝ «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն և առավել տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։

«COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ ի շնորհիվ իր ճկուն մտածելակերպի և դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․փոստի հասցեով։