Categories: News

EIF-ը, VTC-ն և Լոռու մարզպետարանը հեռավար դասընթաց անցկացրեցին դպրոցականների համար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպված «Computer science» ծրագրի շրջանակում օրերս տեղի ունեցավ հեռավար դասընթաց՝ Scratch վիզուալ ծրագրավորման լեզվի վերաբերյալ։ Դասընթացին մասնակցեցին ծրագրի շրջանակում ստեղծված խմբակների աշակերտները։

Դասընթացի ժամանակ աշակերտներին ներկայացվեցին Scratch վիզուալ ծրագրավորման լեզվի հնարավորությունները, կիրառությունները, և աշակերտները պատրաստեցին խաղ՝ կիրառելով իրենց ստացած գիտելիքները։

Նշենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ․ շուտով կկազմակերպվեն դասընթացներ Վեբ ծրագրավորման և Kodu ծրագրի վերաբերյալ։

Share