Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի կունենա «1991 ստորաբաժանման» տեղեկատվական հանդիպումը
News 25/05/2020 08:49

Մայիսի 25-ին 15։00-ին տեղի կունենա «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացի առցանց տեղեկատվական հանդիպումը ֆեյսբուքի ուղիղ եթերում։

Հարցեր ունենալու դեպքում, կարող եք ուղարկել նախօրոք [email protected] էլեկտրոնային հասցեին կամ գրել մեկնաբանություններում։

Հիշեցնենք, որ FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։

Դասընթացին կարող են դիմել՝

– զորակոչի ենթակա տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին,

– երիտասարդ աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։