Categories: News

Տեղի կունենա «Ո՞վ է մենթորը։ Նրա դերը մեր կյանքում» թեմայով առցանց հանդիպումը

Startup Grind Gyumri-ն SGVirtual շրջանակում հյուրընկալում է Լոֆթ կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանին «Ո՞վ է մենթորը։ Նրա դերը մեր կյանքում» թեմայով առցանց հանդիպմանը։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել սեփական հաջողված ստարտափը։

Արևիկը կխոսի մենթորների, մեր կյանքում ունեցած նրանց դերի, մենթոր/մենթի հարաբերության, ինչպես նաեւ ստարտափ մենթորների մասին։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 18:00-ին: Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Արեւիկ Համբարձումյանը ղեկավարում է «Լոֆթ» կենտրոնների ցանցը հիմնադրման օրվանից, հանդիսանում մասնաճյուղերի մեկնարկային աշխատանքների ղեկավար։ Հայաստանում «Իմ մենթորը» ծրագրի համահիմնադիր-գործադիր տնօրենն է: Եղել է «Սիթիմոբիլ» եւ «Մարկետ» ռուսական ընկերությունների տնօրենի տեղակալը, համակարգել հայաստանյան գրասենյակների մարդկային ռեսուրսների կառավարման եւ աշխատակազմի ղեկավարման գործընթացները։ Այժմ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, հանդիսանում մի շարք կրթական-մշակութային նախագծերի մեկնարկային եւ ընթացիկ կառավարման պատասխանատու-ղեկավար, խորհրդատու։

Share