Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
SmartGateVC հիմնադրամը՝ առաջատար ներդրող Aimhub-ի նախասաղմնային փուլում. ստարտափը նաև մասնակցում է Բերքլիի SkyDeck աքսելերատորին
News 26/05/2020 12:21

AimHub-ը` AI-ի թիմերի համար տարբերակների կառավարման և համագործակցության պլատֆորմը ավարտեց իր նախասաղմնային ֆինանսավորման փուլը SmartGate VC-ի ղեկավարության ներքո։

AimHub-ը մեքենայական ուսուցման հարթակ է, որը թույլ է տալիս ինժեներներին և տվյալների գիտնականներին հետևել, համեմատել, վերահսկել և օպտիմիզացնել իրենց ML մոդելները:

Չնայած արհեստական բանականության մեծ ներուժին, շատ ընկերություններ այն չեն օգտագործում, քանի որ դրա գործածումը չափազանց բարդ է աշխատակիցների համար, բացառությամբ մի քանի փորձառու ինժեներների: AimHub-ը նպատակ ունի փոխել ավելի քան $30 միլիարդ արժեցող ոլորտը` խնայելով AI ինժեներների ժամանակի 40%-ը և բացահայտելով AI-ի առավելությունները տարբեր ոլորտներում:

Krisp-ը, SuperAnnotateAI-ը և SmartClickAI-ն արդեն AimHub-ի հաճախորդներն են:

Բացի SmartGateVC-ից, այս փուլին միացել են մի շարք հրեշտակ ներդրողներ, որոնք մեծ փորձ ունեն AI-ում և հարակից ոլորտներում: AimHub-ին աջակցում է նաև Berkeley Skydeck-ը, որը ընկերությանը ապահովում է Բերքլիի համալսարանի հսկայական գիտահետազոտական և այլ ռեսուրսներով: AimHub-ը SmartGateVC-ի պորտֆոլիոյի 5-րդ ընկերությունն է, որը Skydeck-ից ներդրումներ է ստանում:

Հիշեցնենք, որ SkyDeck աքսելարատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջագային մակարդակով թոփ 3-ից մեկն է:

SkyDeck արդեն հասցրել է մուտք գործել հայկական 5 ստարտափ՝ Krisp-ը, Grovf-ը, SuperAnnotate-ը, AppearMe-ն և XCloud Networks-ը։ Այժմ UC Berkeley-ի ամենամեծ քանակով ստարտափները Հայաստանում են։

SmartGateVC վենչուրային ֆոնդը Սիլիկոնյան հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որի ներդրողներն են Թիմ Դրեյփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ձեռներեցներ: Ֆոնդի ներդրումային թիրախային ոլորտներին են արհեստական բանականությունը (AI), տեղեկատվական անվտանգությունը, իրերի համացանցը և Հայաստանում ձևավորվող կենսատեխնոլոգիաները, քվանտային hաշվարկները և բլոկչեյնը:”