Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TUMO Live: Դառնալ գրող ForgeFiction-ի հետ
News 29/05/2020 09:33

TUMO Live-ի այս շաբաթվա հյուրերն են ForgeFiction ստարտափն ու դրա հիմնադիրներ Արեգ Վարդանյանն ու Հրաչ Տոնեյանը:

ForgeFiction-ը հարթակ է, որի օգնությամբ մարդիկ աշխարհի տարբեր մասերից գտնում են իրար ու միասին աշխատում տարբեր տեսակի գրական ստեղագործությունների վրա: ForgeFiction-ի միջոցով արդեն ստեղծվում է շուրջ 250 գիրք, իսկ վերջերս հրատարակվեց հարթակի առաջին` սարսափով ու ֆանտաստիկայով լի «True Darkness» գիրքը:

Շաբաթ օրը, ժամը 14:00-ին live-ի ընթացքում Արեգն ու Հրաչը կպատմեն այս ամենի ստեղծման պատմությունն և կպատմեն իրենց նոր նախագծի` QuarantineFiction-ի մասին, որի շրջանակներում ամբողջ աշխարհով մեկ մարդիկ գրում են իրենց կարանտինային պատմությունները և որը Product Hunt-ում արժանացել է «օրվա նախագիծ» կոչմանը: