Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է հեռավար ձևաչափով կազմակերպվող «Ամառային դպրոց»-ը
News 01/06/2020 10:32

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում են հեռավար ձևաչափով կազմակերպվող «Ամառային դպրոց»-ի ընդունելություն:

«Ամառային դպրոց»-ի տևողությունը 2 ամիս է, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։

VTC-ն և EIF-ը ունեն հետևյալ փաթեթները՝

Առաջին փաթեթ (10-12 տարեկան դպրոցականներ)

– Kodu (10 դաս),

– Photoshop (5 դաս) + Տրամաբանություն/մաթեմատիկա (5 դաս),

– Scratch (10 դաս),

– Տեխնիկական անգլերեն (10 դաս),

Մասնակցության արժեքը՝ 12.000 ՀՀԴ

Երկրորդ փաթեթ առաջին մակարդակ (13-15 տարեկան դպրոցականներ)

– Web ծրագրավորում (HTML/CSS) (5 դաս) + JavaScript (սկսնակների համար) (5 դաս),

– Ինժեներական նախագծման հիմունքներ (10 դաս),

– Python (սկսնակների համար) (10 դաս),

– Տեխնիկական անգլերեն (10 դաս),

Մասնակցության արժեքը՝ 14.000 ՀՀԴ

Երկրորդ փաթեթ երկրորդ մակարդակ (13-15 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական։

– C++ (սկսնակների համար) (10 դաս),

– JavaScript (5 դաս), React.js (5 դաս, կամընտրական)

– Ինժեներական նախագծման հիմունքներ և կիրառություն (5 դաս + 5 դաս կամընտրական)

JavaScript-ի 5 դասը լրանալուն պես աշակերտը հնարավորություն կունենա ընտրել՝ շարունակել ծրագրավորման ուղղվածությամբ (React.js), թե ինժեներական։

– Տեխնիկական անգլերեն (10 դաս),

Մասնակցության արժեքը՝ 14.000 ՀՀԴ

Երրորդ փաթեթ (16-18 տարեկան դպրոցականներ)

– Java (սկսնակների համար) (10 դաս),

– JavaScript (սկսնակների համար) (10 դաս),

– Web ծրագրավորում (HTML, CSS) (10 դաս),

– Տեխնիկական անգլերեն (10 դաս),

Մասնակցության արժեքը՝ 14.000 ՀՀԴ

Այլընտրանքային փաթեթ առաջին մակարդակ (10-12 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին փաթեթին և ունեն ավարտական վկայական։

– Ալգորիթմների տեսություն+Python (սկսնակների համար) (10 դաս),

– Web ծրագրավորում (HTML/CSS) (սկսնակների համար) (10 դաս),

– Clickteam Fusion (սկսնակների համար) (10 դաս),

– Ready Maker(սկսնակների համար) (10 դաս)

Մասնակցության արժեքը՝ 12.000 ՀՀԴ

Այլընտրանքային փաթեթ երկրորդ մակարդակ (10-12 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են այլընտրանքային փաթեթ առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական։

– Python (Խորացված) (10 դաս),

– JavaScript (սկսնակների համար) (10 դաս),

– Clickteam Fusion (Խորացված) (10 դաս),

– Ready Maker (սկսնակների համար) (10 դաս),

Մասնակցության արժեքը՝ 12.000 ՀՀԴ

Դասընթացը կմեկնարկի հունիսի 8-ին։ Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74-97-03 հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-18։30։