Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Տեղի կունենա Beeline Startup Incubator-ի 6-րդ դեմո օրը
News 03/06/2020 07:13

Beeline Ստարտափ Ինկուբատորը հրավիրում է մասնակցելու 6-րդ շրջափուլի Դեմո օրվան։ Միջոցառումը տեղի կունենա հեռավար ձևաչափով հունիսի 9-ին 20։00-ին:

Ինկուբատորի ռեզիդենտ ստարտափները ծրագրի ընթացքում մասնակցել են տարաբնույթ դասընթացների և վարպետության դասերի, ստացել են բիզնես ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը։

Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։