Categories: News

EIF-ի և E-Hayt հետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագի

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և E-Hayt հետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր Ինժեներական քաղաքում:

Հուշագրի ներքո կողմերը նախատեսում են համատեղ աշխատել «ՌԻՆԱրմենիա» գիտահետազոտական, կրթական, ֆինանսների հայթայթման և հաղորդակցման ծրագրի շրջանակում, որը իրականացվելու է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Այս համագործակցության նպատակն է՝ ստեղծել RINA Գլոբալ գիտելիքների հանգույց համացանցային ճարտարապետության մեջ:

Share