News
04/06/2020 10:58
Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 7-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև հունիսի 5-ը։
Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ինկուբացիոն ծրագրին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։