Categories: News

Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է

Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 7-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև հունիսի 5-ը։

Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ինկուբացիոն ծրագրին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share