Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Մեկնարկում են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները
News 05/06/2020 10:31

Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները:

Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի քանի մոդուլներից, որոնց թվում են՝

– Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future),

– Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող պրոդուկտներ (Turning ideas into products that change the world),

– Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next unicorn),

– Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model),

– Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with unique prizes),

– Աճի և վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales),

– Երբ և ինչպես հիմնադրել ընկերությունը (How and when to incorporate your company),

– Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about fundraising),

– Ամենը առաջնորդության մասին և ինչպես բացահայտել թույլ կողմերը (Become a leader and identify your blind spots),

– Ինչպես ձևավորել լավագույն թիմեր (Let’s build great teams)

– Ինչպես կառուցել խոսքը՝ գաղափարը կատարելապես ներկայացնելու համար(Construct the perfect business pitch),

– Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win Prizes & Hero Graduation):

Նշենք, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր ավիաչվերթների չեղարկման պատճառով և Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանց ձևաչափով: Հետագայում՝ չվերթների վերականգնվելուց անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կունենան մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ՝  հնարավոր ներդրումներ ներգրավեու նպատակով:

Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։

Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհներըը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։