News
08/06/2020 10:01
Մինչ աշխարհը կարանտինային ռեժիմի մեջ էր, ISTC կենտրոնի կրթական հատվածը՝ «Զիլ Ակադեմիան», և «Դասավանդի’ր, Հայաստան» հետևեցին տարբեր ոլորտներում՝ ներառյալ կրությունը, լուրջ տրանսֆորմացիաների համաշխարհային նախադեպին։ Որպես արձագանք ճգնաժամին՝ թիմերը համատեղ ուժերով իրականացրեցին առցանց դասընթացներ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ՈՒսուցիչ-առաջնորդների համար, որպեսզի նրանք կարողանան հարմարվել աշխատանքային նոր պայմաններին և ստեղծված իրավիճակին։
«Զիլ Ակադեմիայի» թիմի ջանքերով իրականցվեցին առցանց դասընթացներ 3 հիմնական ուղղություններով՝ թվային ոսուցում, պրեզենտացիանր, առցանց աշխատանք։
Այս դասընթացների շնորհիվ շուրջ 40 մասնակիցներ ստացան գործնական գիտելիքներ և պատրաստ են իրենց ձեռք բերած հմտություններն օգտագործել իրենց դասավանդման պրակտիկայում։