Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ինչպե՞ս օգտագործել Լրացված իրականությունը (AR) արվեստում
News 08/06/2020 10:29

Հունիսի 9-ին 20։00-ին տեղի կունենա «Ինչպե՞ս օգտագործել Լրացված իրականությունը (AR) արվեստում» թեմայով վեբինարը։

Հայաստանում AR ոլորտի առաջատար ARLOOPA-ի մասնագետները կծանոթացնեն մասնակիցներին AR տեխնոլոգիային և արվեստում վերջինիս կիրառման լայն հնարավորություններին:

Վեբինարի ընթացքում կներկայացնեն AR-ով իրականացված մի շարք նախագծեր, իսկ վերջում կլինի ինտերակտիվ քննարկում մասնակիցների և AR մասնագետների մինջև, որին կհաջորդի հարց ու պատասխան ձևաչափով զրույց:

Վեբինարի լեզուն՝ հայերեն։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։

Ի՞նչ կստանաք վեբինարից որպես արվեստագետ՝

1. Կբացահայտեք AR տեխնոլոգիայի հնարավորությունները Ձեր արվեստում կիրառելու համար,

2. Կծանոթանաք ներկայիս արվեստագետների AR ստեղծագործություններին, որպես ոգեշնչում և օրինակ,

3. Կծանոթանաք ARLOOPA-ի իրականացրած նորարար նախագծերին,

4. Կստանաք AR տեխնոլոգիայի հետ կապված Ձեր հարցերի պատասխանները