News
09/06/2020 11:12
Հունիսի 8-ին մեկնարկել է ծրագրավորման «Ամառային դպրոց»-ը, որը անցկացվում է հեռավար ձևաչափով:
Այն անցկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։
«Ամառային դպրոց»-ի տևողությունը 2 ամիս է, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։