Categories: News

TUMO Live: Վիրտուալ իրականությունը Գալյա Հարությունյանի հետ

TUMO Live-ի այս շաբաթվա թեման վիրտուալ իրականությունն է:

VR/AR-ը վերջին տարիներին սողոսկել է մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտներ` ռազմականից մինչև առողջապահություն, սպորտ և կրթություն, վիրտուալ իրականության սարքավորումները մեծ հնարավորություններ են բացել բիզնեսի և զվարճանքի ոլորտների համար:

Հունիսի 13-ին, շաբաթ օրը, ժամը 11:00-ին Գալյա Հարությունյանը, ով Facebook-ի Oculus ընկերությունում/բաժնում երկար տարիներ աշխատել է այս ոլորտի զարգացման վրա, կպատմի վիրտուալ իրականության անցած ճանապարհի, մեր իրականության վրա դրա ազդեցության ու ապագայի մասին:

Live-ի լեզուն անգլերենն է: Live-ի վերջում մասնակիցները կկարողանան տալ Գալյային ձեզ հուզող հարցերը հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Share