Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոր ստարտափ Հայաստանում․ գործարկվել է kololak.com հայկական հարթակը
News 11/06/2020 08:22

Օրերս Հայաստանում գործարկվել է kololak.com հայկական հարթակը, որը հնարավորություն է տալիս ուղարկել/ստանալ անհատական բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ սիրված արտիստների կողմից։ 

Տեսաուղերձների պատվիրման երկլեզու կայքը հանրության լայն շրջանակներին ավելի մոտ է դարձնում սիրված ու հայտնի դերասաններին, երաժիշտներին և պարգևում դրական հույզեր։

«Այս հարթակի ստեղծումը նախատեսել էինք դեռևս 2017-ին, սակայն փաստացի սկսել ենք աշխատել վերջին մի քանի ամսվա ընթացքում՝ #ՄնալովՏանը։ Մյուս կողմից՝ մեր հայրենակիցների անհամբեր սպասումներն աշխատանքներն ավելի արագացրեցին։ Համավարակի շրջանում՝ արգելված միջոցառումների  պայմաններում, կարծես թե, միմյանց դրական հույզեր պարգևելը է՛լ ավելի արդիական է՝  հատկապես առցանց պատվերի ու վճարի հնարավորությամբ», – հայտնում են ընկերությունից։

kololak.com-ից հայտնեցին նաև, որ մշակվել է ծառայությունների էլեկտրոնային վճարման համակարգ․ «Մենք հավատում ենք, որ սիրված արտիստների շուրթերով շնորհավորանքներ ստեղծելու այս նորարար հնարավորությունը ևս մեկ խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային վճարման օգտատերերի շրջանակներն ընդլայնելու համար»։

Այս կարճ ժամանակահատվածում kololak.com-ին արդեն միացել են մի քանի տասնյակ արտիստներ, թեև հարթակի թիմը մշտապես ընդլայնվելու է՝ ընդգրելով տարբեր ոլորտների սիրված դեմքերի։ Առաջիկայում կայքում կգործի նաև հավելյալ ծառայություն․ արտիստները կկարողանան տեսաուղերձներից ստացված գումարն առցանց փոխանցել այլ հաշվեհամար՝ բարեգործության նպատակով: Կոլոլակ ընկերությունը հավակնում է նաև դուրս գալ միջազգային շուկա, ինչի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

Իսկ թե ինչպե՞ս օգտվել kololak.com-ից ու պատվիրել շնորհավորանք՝ ներկայացված է այստեղ։