Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագիրը ընդունում է հայտեր
News 11/06/2020 08:27

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության աջակցությամբ, հայտարարում է «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի ընդունելություն` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում:

Ծրագրի նպատակն է` ՀՀ երկու մարզերի ստեղծարար և տեխնոլոգիական հակումներով անձանց ներգրավել զարդերի դիզայնի և արտադրության աշխատանքներում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Մեկնարկային փուլում Շիրակի և Լոռու մարզի երիտասարդները կմասնագիտանան Rhinoceros 3D մոդելավորման ուղղությամբ՝ անվճար դասընթացների միջոցով: Վեցամսյա դասընթացի ավարտին՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները արտադրական պրակտիկա կանցնեն «Բաղիշյան Ջյուլըրի» ընկերությունում՝ հնարավորություն ունենալով նախագծել զարդերի յուրահատուկ մոդելներ ընկերության համար։

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել՝ 17-ից 40 տարեկան այն անձինք, ովքեր

– հետքրքրված են ստեղծարար և նորարար ոլորտներով,

– ունեն նկարչական և դիզայներական նախնական հմտություններ:

Դիմելու հայտը լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` 2020թ-ի հունիսի 15-ն է: