Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
SuperAnnotate-ը 3 միլիոն դոլար ներդրում է ստանում համակարգչային տեսողության ոլորտը հեղաշրջելու համար
News 12/06/2020 07:00

Սաղմնային ներդրման շրջափուլում (seed round) SuperAnnotate-ը 3 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Point Nine Capital-ի, Runa Capital-ի եւ Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցում էին նաեւ նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը եւ Plug and Play Ventures-ը: SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է։

SuperAnnotate-ը ամբողջովին ապահովում է նկարների անոտացիայի գործընթացների կառավարումը մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի միջեւ: SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչեւ տասն անգամ արագ՝ միեւնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը: Փետրվարին օնլայն հարթակի թողակումից ի վեր ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր համակարգչային տեսողության բնագավառի ավելի քան 100 ընկերություններից ինչպես նաեւ անոտացիոն ծառայություններ մատուցողներից:

SuperAnnotate-ի կառուցած հարթակը ապահովում է համապարփակ (ամբողջական) համակարգեր օգտատիրոջ, տվյալների եւ որակի կառավարման համար` համակցված մեքենայական ուսուցման առաջադեմ գործիքների հետ։ Այդպիսիք են իտերացիոն մոդելի վարժեցումը (Iterative model traianing), օբյեկտների կանխատեսումը եւ ընկերության արտոնագրված սեգմենտացիայի տեխնոլոգիան`ինչը բերում է փիքսել ճշգրիտ անոտացիայի գործառույթների բազմակի արագացման։

Բացի այդ, հարթակը ընկերություններին հնարավորություն է տալիս փորձնական նախագծեր ուղարկել SuperAnnotate-ի գործընկեր անոտացիոն թիմերին ընդամենը մեկ քայլով: Այդպիսով, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընկերությունները կարող են ընտրել համապատասխան անոտացիոն գործընկեր ըստ գին/որակ/ժամանակ պահանջի։ Մինչ SuperAnnotate-ի գործունեության սկիզբը, այս գործընթացը ամիսների թեստավորում եւ բանակցություններ էր պահանջում:

Անոտացիայի արդյունքում մշակված տվյալները կարեւորագույն նշանակություն ունեն ինքնագնաց ավտոմեքենաների, մանրածախ առեւտրի, առողջապահության եւ այլ ոլորտների առաջխաղացման համար։ Ակնկալվում է, որ անոտացիոն գործիքների շուկան մինչեւ 2027 թվականը կհասնի 2,57 միլիարդ դոլարի արժողությանը: Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ծրագրերի զգալի մասում տվյալների նախապատրաստումը եւ ինժիներական աշխատանքները ստանձնում են ժամանակի ավելի քան 80%-ը:

Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլիի) մեքենայական ուսուցման առաջատար գիտաշխատող եւ պրոֆեսոր Pieter Abbeel-ը, ով նաեւ ընկերության խորհրդատուներից է, հայտարարել է. «Այս դժվարին ժամանակաշրջանում այդպիսի մեծ ներդրում ստանալու ունակությունը վկայում է SuperAnnotate-ի տեխնոլոգիայի արժեքի մասին, որը նրանք ապահովում են սեմանտիկ սեգմենտացիայի մեջ, եւ վերջինիս կարողությունը զգալիորեն բարձրացնելու անոտացիոն աշխատանքների արդյունավետությունը»:

Միաժամանակ, Shareme Roomy-ը՝ տվյալների պիտակավորման մաշտաբային ծառայության Acme AI-ի գործադիր տնօրենը, ասում է. «Համեմատ նմանատիպ այլ հարթակների՝ SuperAnnotate ի ալգորիթմը հնարավորություն է տալիս անոտատորներին աշխատել շատ ավելի արագ առանց սխալներ թույլ տալու: Նրանց արտոնագրված սմարթ սեգմենտացիոն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մի քայլով կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում պահանջում էին շատ ժամանակ եւ ճշգրտություն, եւ սա ֆենոմենալ է»:

«Հրապարակվելով ընդամենը երեք ամիս առաջ՝ մենք չափազանց ոգեւորված էինք մեր հարթակի՝ հազարավոր մեքենայական ուսուցման ինժիներների եւ մեծ անոտացիոն թիմերի կողմից բարձր մակարդակի ընդունելությունից», – ասում է SuperAnnotate-ի գլխավոր տնօրեն Տիգրան Պետրոսյանը: «Սա ապացուցում է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մի բան, որը հաճախորդները գնահատում են: Դա մեզ դարձնում է շատ հպարտ եւ էլ ավելի է պարտավորեցնում տքնաջան աշխատել մեր համայնքին բավարարելու համար»:

«Point Nine-ում մենք արդեն 10 տարի է ինչ ներդրումներ ենք անում ոլորտում արդիական գործիքներ ստեղծող ընկերությունների մեջ, աջակցում ենք այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Contentful-ը CMS ոլորտում, կամ Algolia-ն որոնման ոլորտում: Մենք հավատում ենք, որ սկսելով անոտացիայից՝ SuperAnnotate-ը կարող է դառնալ հաջորդ սերնդի ծրագրային ապահովման կարեւորագույն մասը իր ներկառուցված ընկալման հնարավորությունների շնորհիվ: Մենք հպարտ ենք, որ այդ ճանապարհորդության փոքր մասն ենք»:

SuperAnnotate-ի մասին SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018 թ.-ին՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ եւ սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար: SuperAnnotate-ի սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր եւ տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate-ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման եւ կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.superannotate.ai:

Point Nine-ի մասին

Point Nine Capital-ը Բեռլինում գործող վենչուրային կապիտալի ընկերություն է, որը կենտրոնացած է սաղմնային շրջնափուլում գաղափարների մեջ ներդրումների վրա: 2011 թվականին հիմնադրվելուց ի վեր Point Nine-ը ներդրումներ է կատարել ավելի քան 100 ընկերություններում, ներառյալ SaaS նորաստեղծ ընկերություններ, ինչպիսիք են Zendesk, Algolia, Automile, Contentful եւ Typeform, ինչպես նաեւ առցանց շուկաներ (online marketplaces), ինչպիսիք են Delivery Hero-ն, Brainly-ն, DocPlanner-ը եւ StarOfService-ը: 2017-ի հունիսին, Point Nine-ը հայտարարեց Point Nine Capital Fund IV-ի՝ 75 միլիոն եվրոյանոց նոր հիմնադրամի ստեղծման մասին:

Runa Capital-ի մասին

Runa Capital-ը Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում գործող վենչուրային կապիտալի միջազգային ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2010 թ.-ին, եւ ներդրումներ է կատարում վաղ փուլում գտնվող deep tech, B2B SaaS, fintech, edutech եւ digital health ստարտափների մեջ: 2010 թվականից մինչեւ 2019 թվականը Runa Capital-ը հիմնել է երեք հիմնադրամ ՝ ընդհանուր 427 միլիոն դոլար արժողությամբ եւ ներդրումներ է կատարել Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի ավելի քան 70 ընկերություններում, ներառյալ Nginx-ը (F5 Networks-ի կողմից 670 միլիոն դոլարով ձեռք բերված), MariaDB-ն, Zopa-ն, Brainly-ն, drchrono-ն, Smava-ն եւ Mambu-ն։ Ընկերության հիմնադիրները կառուցել են մի շարք գլոբալ ծրագրային ապահովման ընկերություններ, ներառյալ Acronis-ը (2019 թվականին Goldman Sachs-ի կողմից 147 միլիոն դոլար գումար է ստացել), Parallels-ը (ձեռք բերված Corel-ի կողմից), Odin-ը (ձեռք բերված Ingram Micro-ի կողմից) եւ Acumatica-ն (ձեռք է բերվել մասնավոր բաժնետիրական հիմնադրամ EQT Partners-ի կողմից)։

Fathom Capital-ի մասին

Fathom-ը վենչուրային ֆոնդ է, որը հիմնվել է Սան Ֆրանցիսկոյում եւ Օսթինում 2017 թ.-ին: Այն հիմնականում ներդրուներ է կատարում ձեռնարկությունների համար ստեղծված հավելվածներում, ծրագրավորման համար նախատեսված գործիքներում, intelligent hardware, ինչպես նաեւ կիբերանվտանգության եւ մեքենայական ուսուցման համակարգերում։ Fathom-ը ներկայումս ներդրումներ է կատարում իր երկրորդ ֆոնդից: Այն գլոբալ ներդրումներ է կատարում Seed եւ Series-A փուլում գտնվող ընկերություների մեջ, որոնք հիմնադրվել են Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Կանադայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Հայաստանում, Մեքսիկայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում: