Categories: News

Տեղի կունենա «Վեբ ծրագրավորում երեխաների համար» դասընթացի տեղեկատվական հանդիպումը

Microsoft Innovation Center Armenia-ն կազմակերպում է «Վեբ ծրագրավորում երեխաների համար» դասընթացի տեղեկատվական հանդիպումը։ Այն տեղի կունենա հունիսի 15-ին 17։00-ին։

Բիլ Գեյթս, Մարկ Ցուկերբերգ, Իլոն Մասկ․ նրանք բոլորը սկսել են հետաքրքրվել ծրագրավորմամբ պատանեկության տարիներից։ Ծրագրավորումը զարգացնում է տրամաբանությունը, սովորեցնում մտածել ու գտնել լուծումներ։

Դպրոցականների ամառային արձակուրդները հետաքրքրացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար, Microsoft Innovation Center Armenia-ն կազմակերպում է ծրագրավորման օնլայն դասընթաց դպրոցականների համար։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք գրանցվել տեղեկատվական հանդիպմանը հետևյալ հղումով։

Share