Categories: News

Տեղի կունենա Navisworks ծրագրային ապահովմանը նվիրված վեբինար

Հունիսի 18-ին 16։00-ին տեղի կունենա ArDesk-ի անվճար վեբինարների շարքի հերթական դասընթացը Navisworks ծրագրային ապահովման մասին։

Navisworks-ում մոդելավորման և կառավարման գործիքները հնարավորություն են տալիս համակարգել ու մոդելավորել շինարարությունը, ապահովել վերլուծություն` ամբողջ գործընթացի ընթացքում։

Վեբինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան այս ծրագրային ապահովման ընձեռած հնարավորությունների և օգտագործման նպատակների հետ։

Այն կվարի Նիդերլանդներից ICN Group-ի BIM ղեկավար՝ Սեբաստիան վան դը Վենը։

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Share