Օգոստոս, 2022
August 2022
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
TUMO Live – Դեն Փանոսյան` ստեղծելով սուպերհերոսներ
News 19/06/2020 07:48

Շաբաթ օրը` հունիսի 20-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա հերթական TUMO Live-ը։

TUMO Live-ի այս թողարկումը վարելու է կոմիքսների լեգենդ Դեն Փանոսյանը: Նա հեղինակել է կոմիքս-գրքեր միաժամանակ Marvel-ի, DC-ի ու Image Comics-ի համար` նկարելով ու ստեղծելով այնպիսի պատմություններ ու սուպերհերոսներ, ինչպիսիք են` Captain America-ն, Batman-ը, Spiderman-ը, Thor-ը, X-Men-ը և շատ ավելին:

Բայց սա միակ բնագավառը չէ, որտեղ Դենը հաջողության է հասել, նա հայտնի է նաև որպես storyboard արտիստ, վիդեո խաղերի դիզայներ, իսկ իր հիմնադրած ընկերությունն ակտիվորեն ներգրավված է ֆիլմարտադրության ու գովազդների ոլորտներում: Դենը կապ կհաստատի Լոս Անջելեսից ու կպատմի աշխարհը գրաված սուպերհերոսներ ստեղծելու իր փորձառության մասին:

Վերջում նա կպատասխանի հանդիսատեսի բոլոր հարցերին: TUMO Live-ի լեզուն անգլերենն է։