Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ավարտվեց Թումո լաբորատորիաների և HIC-ի նախագիծը
News 19/06/2020 07:52

ԵՄ Թումո համալիրի Թումո լաբորատորիաներ կրթական ծրագրի և Healthcare Innovation Center-ի (HIC) համագործակցությամբ ամիսներ առաջ սկսված Թվային առողջապահություն նախագիծն այժմ առավել քան արդիական է։ Ոլորտի ուսումնասիրություն, խնդիրների վերհանում, այնուհետև դրանց լուծմանն ուղղված միջազգային ստանդարտներին համապատասխան սխեմաների մշակում․ ահա այն փուլերը, որոնք անցել են նախագծի մասնակից ուսանողները։

Սա, իհարկե, Հայաստանի առողջապահական ոլորտն ու թվային տեխնոլոգիաները միավորելուն ուղղված մի մեծ ծրագրի քայլերից մեկն էր, որի նպատակն էր բացահայտել երիտասարդ ծրագրավորողներին, նրանց ծանոթացնել ոլորտի նորարարական մոտեցումներին և ստեղծել վեբ֊հավելված, որը հետագայում կարող է օգտագործվել բժշկական հաստատություններում։

«Ունեինք երկու խումբ և համապատասխանաբար երկու առաջադրանք։ Մենք թվայնացրել ենք անկետայի լրացման գործընթացը՝ ձեռագիր գրելու փոխարեն բժիշկներին տալով արդեն առկա տարբերակներից իրենց ցանկալի բաժինը ընտրելու հնարավորություն։ Մեր խումբը վեբ֊հավելվածը ստեղծելու համար օգտագործել է Java, Spring Boot, Maven, իսկ front-end -ի համար՝ JSX,- անդրադառնալով իրենց խմբի աշխատանքին ասում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Լիլիթ Հովհաննիսյանը, ով ծրագրավորում ինքնուրույն է սովորել,- երբեք սկզբից մինչև վերջ նախագիծ չէի գրել՝ քայլ առ քայլ, ինչը արեցի այստեղ՝ սկսեցի փոքր քայլերից և դարձրի վերջնական նախագիծ»։

Ավելին կարող եք կարդալ Թումո լաբերի բլոգում։