Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արտավազդ Մինասյան․ Ինչպես հաջողել ստարտափը ճգնաժամի պայմաններում
News 22/06/2020 08:45

Հունիսի 24-ին 19։00-ին տեղի կունենա հերթական անվճար վեբինարը «Ինչպես հաջողել ստարտափը պանդեմիայի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով, որի ընթացքում Արտավազդ Մինասյանը կներկայացնի ամեն ինչ ստարտափ ստեղծելու խնդիրներոց խուսափելու և ճգնաժամի ընթացքում հաջողելու վերաբերյալ:

Արտավազդ Մինասյանը հաջողված ստարտափներից մեկի՝ Krisp-ի համահիմնադիրն է: Krisp-ը թույլ է տալիս հեռահաղորդահցման ժամանակ ազատվել աղմուկից: Այն մեզ թույլ է տալիս լինել լսելի՝ անկախ նրանից, թե մեր շրջակայքում ինչ է կատարվում, Krisp-ը ամբողջ ֆոնային աղմուկը վերացնում է:

Շատ տնտեսագետների պնդմամբ պանդեմիան փոխել է և՛ աշխատանքային մշակույթը, և՛ բիզնես վարելու մեթոդները, և՛ հասարակության արժեհամակարգը: Սակայն մյուս կողմից մենք գործ ունենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ տնտեսական անկման հետ:

Եվ հետևաբար, յուրաքանչյուր ստարտափ պետք է գործի իրավիճակին ու իրականությանը համապատասխան:

Օնլայն վեբինարի ընթացքում կքննարկվեն պանդեմիայի ընթացքում ստարտափերին սպառնացող վտանգների, բարդությունների և թողած ազդեցության հետ կապված բոլոր հարցերը:

Բանախոս՝ Krips-ի համահիմնադիր և տնօրեն, 10Web-ի հիմնադիր Արտավազդ Մինասյան

Վեբինարին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։ Վեբինարը հասանելի կլինի այստեղ։