Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Մեկնարկում է ծրագրավորման ամառային դպրոցը
News 22/06/2020 08:51

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են 10-17 տարեկան դպրոցականներին մասնակցելու Ամառային դպրոց ծրագրին, որի շրջանականերում մասնակիցները կուսումնասիրեն` Scratch, ծրագրավորման հիմունքներ և Linux օպերացիոն համակարգ։

Դասերը մեկնարկում են հուլիսի 1-ին և տևելու են 2 ամիս, շաբաթական 3 պարապմունք 2-ական ժամով։ Մասնակցության ամսական վճարը կազմում է 7․000 ՀՀ դրամ։ Նշենք, որ մասնակցության համար որևէ նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Ծրագրին կարող եք գրանցվել առցանց հետևյալ հղումով։ Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 28-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (հասցե՝ Գայի 1փ, 3-րդ հարկ, 309 սենյակ)։