Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի հաջորդ փուլը
News 23/06/2020 11:50

Մեկնարկել է «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի հաջորդ՝ հարցազրույցի փուլը, որին մասնակցում են 100-ից ավելի դիմորդներ՝ Շիրակի և Լոռու մարզերից։

Հարցազրույցի փուլը հաղթահարած 30 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու առցանց իրականացվող Rhinoceros 3D մոդելավորման անվճար դասընթացին, իսկ արդեն դասընթացների արդյունքներով լավագույնները՝ իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն «Բաղեշյան Ջյուլըրի» ընկերությունում` հեռավար կարգով։

Ծրագրի նպատակն է` ՀՀ երկու մարզերի ստեղծարար և տեխնոլոգիական հակումներով անձանց ներգրավել զարդերի դիզայնի և արտադրության աշխատանքներում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Մեկնարկային փուլում Շիրակի և Լոռու մարզի երիտասարդները կմասնագիտանան Rhinoceros 3D մոդելավորման ուղղությամբ՝ անվճար դասընթացների միջոցով: Վեցամսյա դասընթացի ավարտին՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները արտադրական պրակտիկա կանցնեն «Բաղիշյան Ջյուլըրի» ընկերությունում՝ հնարավորություն ունենալով նախագծել զարդերի յուրահատուկ մոդելներ ընկերության համար։