Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Տեղի կունենա «Սիսայդ Ստարտափ Սամմիթի առավելությունները» վեբինարը
News 23/06/2020 11:57

Հուլիսի 1-ին, ժամը՝ 19:00-ին կկայանա հերթական անվճար վեբինարը «Սիսայդ Ստարտափ Սամմիթի առավելությունները» թեմայով:

Սիսայդ Ստարտափ Սամմիթը ոչ ֆորմալ ստարտափ միջոցառում է, որը հնարավորություն է տալիս նոր գիտելքիներ ստանալու, գործարարական հարաբերություններ ստեղծելու, ինչպես նաև հետաքրքիր ժամանակ անցկացնելու և զվարճանալու:

Սամմիթի 5-7 օրերի ընթացքում

– մասնակիցները միմյանց հետ կիսում են իրենց առօրյան,

– մասնակցում սեմինարների և քննարկումների,

– մրցում են միմյանց հետ,

– ներդրումներ ստանում:

Այս Ստարտափի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն ու աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումն է:

Մինչ օրս սամմիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափներ, 350-ից ավել մենթորներ, խոսնակներ և ներդրողներ:

Ստարտափն ունեցել է 25000-ից ավել մասնակիցներ և հյուրեր, 200 բիզնես ներկայացուցիչներ աշխարհի 90 երկրից։ Մրցանակային ֆոնդը գերազանցել է 350,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցել են 4,000,000 ԱՄՆ դոլարը։

Բանախոս՝ Հակոբ Հակոբյան Ստարտափ Արմենիա հիմնադրամի և Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր, Ռենեսանս Արմենիայի տնօրեն։

Վեբինարին գրանցվելու համար կարող եք գրանցվել այստեղ։

Վեբինարը հասանելի կլինի այս հղումով։