Categories: News

EIF-ը «CyHub Armenia» նախաձեռնության շրջանակում կտրամադրի կիբեռանվտանգության հետ կապված անվճար խորհրդատվություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, կարևորելով արդի աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին և համատարած կիրառությանը զուգընթաց ծագող բազմակողմ խնդիրները, «CyHub Armenia» նախաձեռնության շրջանակում, այսուհետ կտրամադրի Կիբեռանվտանգության հետ կապված հարցերի կամ խնդիրների, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ նախնական անվճար խորհրդատվություն և ուղղորդում՝ ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին և ընկերություններին։

Եթե ձեր ընկերության ցանցային համակարգը կամ կայքը ենթարկվել է կիբեռ հարձակման, ձեր անունով նամակներ են տարածվում կամ դուք ունեք կիբեռանվտնագության հետ կապված որևէ այլ հարց կամ խնդիր՝ Հայաստանի լավագույն մասնագետները կտրամադրեն խորհրդատվություն և կուղղորդեն, թե ինչպես կազմակերպել այդ խնդիրների վերացումը կամ կանխարգելումը՝ ոլորտում գործող լավագույն մասնագետների և կազմակերպությունների աջակցությամբ կամ հենց ձեր իսկ ուժերով, արդիական ու արդյունավետ լուծումների ու գործիքակազմերի ներդրմամբ ու կիրառությամբ։

Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը՝ հետևյալ հղումով։

Դիմել նաև կարելի է info@cyhub.am էլ․փոստի հասցեով: Հայտատուների տվյալների գաղնտիությունը երաշխավորվում է։

Share