SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook ընկերությունում՝ որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրող: Հաջորդ քայլերը՝ Product Hunt, App Stor, Google Play
SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook-ի նախասաղմնային փուլում։ Dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ, որոնք մատչելի են դարձնում անհատականացված բարձրորակ նկարազարդումները բոլորի համար: Նրանց հարթակի միջոցով օգտատերերը հաշված րոպեների ընթացքում կարող են իրենց դիմանկարները վերափոխել իլյուստրացիաների։
Հարթակի մայիս ամսվա մեկնարկից ի վեր dzook-ը ներգրավվել է օգտատերեր ավելի քան 98 երկրներից, ինչի արդյունքում ստեղծվել են 70 հազարից ավել նկարազարդումներ: Այս արդյունքներին dzook-ը հասել է առանց մարքեթինգի վրա որևէ դրամ ծախսելու։ Տեղեկացվածությունը dzook- ի վերաբերյալ տարածվում էր այն օգտագործողներից, ովքեր հավանում էին նկարազարդումներ և կիսվում դրանցով սոցիալական ցանցերում:
dzook-ը մայիսի 26-ին կվերադառնա նկարազարդման նոր «anime» ոճով, և կհրապարակվի Product Hunt-ում: Ներկայումս dzook-ի օգտատերերեին հասանելի է միայն վեբ հարթակը և միայն մեկ ոճ՝ «glam»-ը: Օգտատերերը կարող են ներբեռնել իրենց պատկերազարդ նկարները կամ տպել դրանք տարբեր նվերների վրա և ստանալ նվերները առաքման միջոցով:
Եթե Դուք Product Hunt-ի օգտատեր եք, և սիրում եք տեխնոլոգիա և արվեստ, հետևե՛ք dzook-ի Product Hunt-ի էջին և ծանոթացեք նոր թարմացումներին հունիսի 26-ին: Իսկ եթե ծանոթ չես Product Hunt-ին, օգտագործեք հնարավորությունը և գրանցվեք հարթակում, որպեսզի հետևեք այնտեղ ներկայացվող նորագույն տեխնոլոգիական պրոդուկտներին:
«Մենք սկսեցինք որպես նվերներ արտադրող ընկերություն և ձեռքով ստեղծեցինք հազարավոր պատկերազարդ դիմանկարներ: Այնուհետև որոշեցինք միավորել արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով արվեստի գործեր ԱԲ(AI) ալգորիթմի միջոցով, որը սովորեց մեր պես նկարել: Եվ ահա արդյունքը: Այժմ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական արտիստիկ/պատկերազարդ դիմանկարը մկնիկի մեկ սեղմումով»,- ասում է համահիմնադիր և գործադիր տնօրեն Ագատա Բադալյանը։
«Dzook-ի ԱԲ (AI) տեխնոլոգիաները տարբերվում են շուկայում առկա լուծումներից, քանի որ դրանք ստեղծված են պրոֆեսիոնալ նկարազարդողների կողմից հետագա օգտագործման համար: Այս առումով dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (AI) վրա հիմնված ժամանակակից գործիքակազm, որը կարողա ամբողջ աշխարհով մեկ օգտագործվել պատկերազարդողների կողմից», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:
«Թիմի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օր օրի աճում մեծ հրճվանքով և ոգևորությամբ կատարվող աշխատանքի շնորհիվ», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը:
Հաշվի առնելով հարթակի մեծ համբավը և հայտնիությունը՝ ընկերությունն այս շաբաթ նախատեսում է գործարկել IOS և Android օպերացիոն համակարգերում՝ իր օգտատերերի համար հասանելի դարձնելով պատկերազարդ դիմանկարների ստեղծման նոր եղանակները:
«Dzook-ը ԱԲ-ի (AI), արվեստի և զվարճանքի հետաքրքիր համադրություն է: Անհամբեր սպասում եմ նրանց պրոդուկտի գործարկմանը տարբեր հարթակներում», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:
SmartGateVC վենչուրային ֆոնդի ներդրող Ռեմ Դարբինյան միացել է ներդրումային շրջանին որպես հրեշտակ ներդրող:
«Dzook-ը ունի հաջող ստարտափ լինելու բոլոր նախադրյալները. ֆանտաստիկ թիմ, որը շարժվում է նույն ուղղությամբ, համապատասխան շուկա և հեղափոխական տեխնոլոգիա: Նրանց միանում եմ մեծ ոգևորվորվածությամբ»,- ասում է dzook-ի ներդրող և SmartClickAI ընկերության գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը:
SmartGateVC ընկերության և հրեշտակ ներդրողների նոր ներդրումը ընկերությանը կօգնի միջազգային ընդլայնման և պրոդուկտի զարգացման գործում:
SmartGateVC-ի մասին
SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունը (AI), Անվտանգությունը, Իրերի համացանցը (IoT) և Զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիան, Քվանտային հաշվարկը և Բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բացառիկ տեխնոլոգիական նորարարությունների մեջ, որոնցում գիտությունն ու ձեռներեցությունը միանալով՝ արձանագրում են աննախադեպ արդյունքներ: Հայաստանում այն առաջատար վենչուրային ֆոնդ է՝ 18 տեխնոլոգիական ընկերություններից կազմված պորտֆոլիոյով: