Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայակական Dexatel ընկերությունը դարձել է Viber-ի պաշտոնական գործընկեր
News 25/06/2020 16:47

Հանրահայտ Viber նամակագրության հավելվածը եւ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող Dexatel ընկերությունը մայիսին դարձել են պաշտոնական գոգրծընկերներ։ Այս համագործակցության նպատակն է ստեղծել պարզեցված եւ արդյունավետ նամակագրության ծառայություններ բիզնես սեփականատերերի համար։

Այս համագործակցության արդյունքում Dexatel-ի հաճախորդները հնարավորություն կստանան ուղարկել նամակներ՝ Viber-ի ինքնատիպ ոճով եւ գործիքներով։ Այսուհետ, հաղորդագրությունների ազդեցությունը ավելի էֆեկտիվ եւ հասանելի կլինի հաճախորդների երկարաժամկետ ներգրավման համար։ Viber ընկերության համար սա նույնպես շահավետ համագործակցություն է, քանի որ Dexatel-ի միջոցով նրանց հաճախորդների քանակը կավելանա։

Dexatel-ի հիմնադիր Գեղամ Ազատյանը նշում է. «Viber-ը լավագույն լուծումն է հասարակ նամակը ավելի հասանելի եւ հետաքրքիր դարձնելու համար։ Ուրախ ենք համագործակցել աշխարհի առաջատար հաղորդակցման հարթակներից մեկի հետ։ Այս համագործակցությունը կօգնի Viber-ին եւ Dexatel-ին ոչ միայն ավելացնելու իրենց օգտատերերի քանակը, այլ նաեւ ստեղծելու ավելի գրավիչ կոնտենտ՝ շահույթն ավելացնելու եւ շուկայում ավելի մեծ տեղ զբաղեցնելու համար»։

Dexatel-ի բոլոր հաճախորդները այժմ կարող են կապնվել իրենց լսարանի հետ՝ սովորական տեքստային հաղորդագրության փոխարեն ուղարկելով Viber-ի հաղորդագրություն։ Viber-ի պարզ եւ հարմար ինտերֆեյսով Dexatel-ի հաճախորդներն իրավունք ունեն 160-ի փոխարեն ուղարկել մինչեւ 1000 նիշ ունեցող՝ ավելի երկար հաղորդագրություններ: Բիզնեսները կարող են նաեւ հարստացնել իրենց հաղորդագրությունները պատկերներով եւ տեսանյութերով։ Ավելին, նրանք կարող են ավելացնել call-to-action կոճակ եւ բրենդավորել հաղորդագրությունները։

Viber – ը առաջարկում է նաեւ մի շարք այլ ծառայություններ բիզնեսների համար, որոնցից մեկն է ձեռնարկատերերին տալ հնարավորություն ստանալու վերլուծություններ, ստուգել call-to-action կոճակի սեղման հաճախականությունը, վերլուծել մարկետինգային արշավի արդյունքները եւ պլանավորել թիրախավորված

գովազդային ռազմավարություններ։ Ըստ Dexatel-ի՝ բիզնես սեփականատերերի համար հնարավոր կլինի ուղարկել եւ՛ գործարքային եւ՛ գովազդային հաղորդագրություններ։ Գովազդային հաղորդագրությունները հնարավորություն կտան հաճախորդներին տեղեկացված լինել վերջին գովազդների, առաջարկների եւ զեղչերի մասին, մինչդեռ գործարքային հաղորդագրությունները նախատեսված են հաճախորդներին ուղարկելու պատվերի արագ հաստատումներ, ողջունող հաղորդագրություններ, առաքման կարգավիճակի մասին թարմացումներ, հաստատման կոդեր, մեկանգամյա գաղտնաբառեր եւ ավելին:

Սկսած 2015թ-ից Dexatel-ը առաջարկում է լուծումներ, որոնք բիզնեսներին հնարավորություն են տալիս կապնվել եւ շփվել իրենց հաճախորդների հետ: Ընկերությունը ստեղծվել է կազմակերպությունների հաղորդակցման գործընթացը պարզեցնելու համար՝ մատուցելով մի շարք ծառայություններ, ներառյալ միջազգային զանգեր, փոխադրման ծառայություններ, ռոումինգ ծառայություններ եւ A2P հաղորդագրություններ: