Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորման դրամաշնորհների "Վենչուրային համաժողովը"
News 26/06/2020 09:23

Հունիսի 25-ին Դիլիջանում մեկնարկեց Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորման դրամաշնորհների “Վենչուրային համաժողով”-ը։

Բացօթյա ձևաչափով անցկացվող երկօրյա միջոցառման ընթացքում մրցույթի նախնական ընտրության փուլը հաղթահարած 20 թիմերն ու սկսնակ ընկերությունները պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներից ձևավորված մասնագիտական ժյուրիին են ներկայացում իրենց նորարարական գաղափարները։

Իրենց գործարար ներկայացումներով արդեն իսկ հանդես եկան մասնակիցներից 10-ը։ Համաժողովը կշարունակվի նաև հունիսի 26-ին։

Միջոցառման ողջ ընթացքին կարող եք հետևել նաև առցանց՝ EIF Facebook-յան էջում և Youtube-ում։

Բոլոր 20 մասնակիցների գաղափարների ներկայացումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո Ժյուրիի կողմից կընտրվեն հաղթող նախագծերը, որոնք կստանան համաֆինանսավորում, համապատասխանաբար՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներով՝ մինչև 50%-ի, իսկ Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 85%-ի չափով, 5-ից 25 մլն ՀՀ դրամի սահմաններում։

Հիշեցնենք, որ Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ Համաշխարհային Բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում։