Ներկայումս ՏՏ ոլորտում բավականին մեծ տեմպերով աճում է որակի ապահովման մասնագետների պահանջարկը։ Ծրագիր ստեղծելիս շատ կարևոր է նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգումը, մշակման գործընթացում աննկատ մնացած սխալները հայտնաբերելը և դրանց շտկմանը ծրագրավորողին ուղղորդելը, որի համար պատասխանատու է QA մասնագետը։
Որակի վերահսկողությունը նպաստում է աշխատանքի սահուն ընթացքի ապահովմանը և արդյունավետության բարելավմանը, ինչպես նաև հաճախորդների մոտ վստահության բարձրացմանը։
«դաս&աց» նախագծի այս թողարկման հյուրն է, PicsArt ընկերության որակի ապահովման առաջատար մասնագետ՝ Սարգիս Սարգսյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թեստավորման գործընթացի հիմնական գործողություններին և թեստավորման նախագծման հիմնական եղանակներին․
– Թեստավորման հիմունքները,
– Թեստավորման կոնցեպտներ,
– Manual Testing-ի և Automated Testing-ի առանձնահատկությունները,
– Թեստավորման հիմնական գործընթացները,
– Թեստավորման մոտեցումները և նպատակները,
– Թեստավորման ստատիկ և դինամիկ տեխնիկաները,
– Թեստավորման գործիքները,
– Թեստավորման կառավարումը։
Դասընթացը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 18։00-ին: