Ապրիլ, 2025
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Ավարտվեց Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորման դրամաշնորհների "Վենչուրային համաժողով"-ը
News 30/06/2020 13:16

Հունիսի 26-ին Դիլիջանում ավարտվեց Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորման դրամաշնորհների “Վենչուրային համաժողով”-ը։

Բացօթյա ձևաչափով անցկացվող երկօրյա միջոցառման ընթացքում մրցույթի նախնական ընտրության փուլը հաղթահարած 20 թիմերն ու սկսնակ ընկերությունները պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներից ձևավորված մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները։

Իրենց գործարար ներկայացումներով հանդես եկավ մրցույթի կարճ ցուցակ անցած մասնակիցների 2-րդ 10-նյակը։

Միջոցառման ողջ ընթացքը հեռարձակվել է առցանց (LIVE) ձևաչափով, որի տեսագրությունները կարող եք տեսնել EIF Facebook-յան էջում և Youtube-ում։

Հիշեցնենք, որ Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ Համաշխարհային Բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում։