Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
TUMO Live: Թվային և դասական անիմացիա. Նաիրա Մուրադյան
News 01/07/2020 13:21

TUMO Live-ի հյուրը Նաիրա Մուրադյանն է` հայկական անիմացիայի կենդանի դասականը: Նաիրայի կամ Նարառայի ստեղծած կերպարները չեն շարժվում կադրում, դրանք, կարծես, լողում կամ պարում են: Այդ խաղաղ ու քնքուշ կերպարներին չսիրահարվելը պարզապես անհնար է: Դրանք շատ հաճախ նույնքան նրբությամբ բարձրացնում են կարևոր սոցիալական հարցեր:

Այս շաբաթ օրը, հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Նաիրա Մուրադյանը TUMO Live-ում կխոսի թվային և դասական անիմացիայի հարմոնիկ համատեղման, խորհրդային դպրոցի ժառանգության և ժամանակակից տենդենցների մասին։ Մինչ այդ կարող եք համացանցում գտնել նրա «Կիկո»-ն, «Բալետ»-ը, «Ֆիրդուս»-ն ու մյուս մուլտֆիլմերը, նայել դրանք ու պատրաստել հարցեր, որոնց Նաիրան կպատասխանի լայվի վերջում: TUMO Live-ի լեզուն հայերենն է: