Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի երկու դասախոսներ որակավորվել են որպես NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) դեսպաններ և պատրաստվում են սկսել իրենց առաջին դասընթացները։
NVIDIA DLI-ը և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» առցանց դասընթացին։
Դասընթացը կազմված կլինի երկու մոդուլներից.
– Fundamentals of Deep Learning for Computer Vision,
– Fundamentals of Deep Learning for Multiple Data Types։
Դասընթացի մասին ավելին իմանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 3-ը։