Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ավարտվեց Accelerator #5-ի առաջին փուլը
News 02/07/2020 11:25

UNDP ImpactAim Accelerator #5-ի առաջին փուլը մոտեցավ իր ավարտին։

300+ աղջիկները և կանայք առաջին փուլում կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, և ընկերացան օնլայն հարթակում, իսկ լավագույն արդյունք ցուցաբերածները կշարունակեն իրենց #5 ճանապարհը արդեն երկրորդ փուլում։

Երկրորդ փուլը մեկնարկելուց առաջ հուլիսի 4-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա առցանց Happy Hour-ը։  Դրա ընթացքում դուք կկարողանաք ծանոթանալ այս ամիսների ընթացքում աքսելերատորի մասնակիցների ձեռք բերած փորձի և երկրոդ փուլում նախատեսվող քայլերի մասին։

Միջոցառմանը կարող եք միանալ հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAim Venture Accelerator-ի, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի (Armenia National SDG Innovation Lab) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի (UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան) հետ համատեղ: