Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թումո լաբորատորիաների և Garoon Tech-ի համատեղ նախագիծը ընդունում է հայտեր
News 02/07/2020 12:05

COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված՝ շատ ֆերմերներ այժմ առավել քան երբեք ունեն խորհրդատվության և իրենց աշխատանքը այժմյան պահանջներին համապատասխանեցնելու կարիք։ Թումո լաբորատորիաների և Garoon Tech-ի համատեղ նախագծի ընթացքում ուսանողները ստեղծելու են տեսողական վերլուծության բջջային հավելված, որի միջոցով կարող են բացահայտվել բույսերի հիվանդությունները և անբավարարության ախտանիշները։

Սրա օգնությամբ մի կողմից այգեգործությամբ զբաղվողներին հնարավոր կլինի մատչելի տարբերակով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն, օրինակ՝ ինչ տեսակի ու քանակի պարարտանյութեր են անհրաժեշտ տվյալ խնդիրը լուծելու համար, իսկ մյուս կողմից՝ հավելյալ աշխատատեղ կստեղծվի գյուղատնտեսների համար: Հավալվածը սկզբանական փուլում կիրառվելու է Հայաստանում, իսկ որոշ ժամանակ անց նաև ԱՊՀ այն երկրներում, որոնք ունեն գյուղատնտեսական նույնանման խնդիրներ և շուկա։

Պահանջվող գիտելիքներ

Պարտադիր` նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են IOS և Android ծրագրավորողներ, Java Back End և Front End, UI/UX դիզայներներ։

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 6-ը։ Նախագիծը կմեկնարկի հուլիսի 14-ին։

Դասընթացին կարող են մասնակցել պահանջվող գիտելիքներն ունեցող 18 տարին լրացած երիտասարդ մասնագետները և ուսանողները։

COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են առցանց եղանակով մինչև Թումո լաբորատորիաների վերաբացումը, իսկ դրանից հետո Թումո Երևանում (Հալաբյան 16)։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։