![Տեղի կունենա «3Ds Max: MEC for Game Industry» թեմայով դասընթացը](https://starthub.am/pub/uploads/2020/07/106986139_603660103892846_4800542383893390364_o_231862550.jpg)
Հուլիսի 9-ին՝ ժամը 16։00-ին «3Ds Max: MEC for Game Industry» թեմայով դասընթացը։
3ds Max-ը, որը վեբինարի ամենաբուն քննարկման թեման է լինելու, առաջարկում է հարուստ և ճկուն գործիքակազմ` լիարժեք գեղարվեստական հսկողությամբ պրեմիում ձևավորում ստեղծելու համար:
Նրա միջոցով կարելի է.
– Ստեղծել հսկայական աշխարհներ խաղերում,
– Վիզուալացնել բարձրորակ ճարտարապետական ռենդերները,
– Մոդելավորել դետալավորված ինտերիերներ և առարկաներ,
– Անիմացիայի և VFX-ի միջոցով կենդանացնել հերոսներ և հատկություններ։
Վեբինարի ընթացքում մասնակիցները կսովորեն հետևյալը.
– Ի՞նչ է իրենից ներկայացնում խաղային արդյունաբերությունը,
– Ի՞նչ դեր ունի 3ds Max-ը խաղային ոլորտում,
– Ինչպե՞ս ստեղծել ծրագրային ապահովման արտադրանք և թողարկել այն,
– Ինչպե՞ս պաշտպանել հեղինակային իրավունքները,
– Ի՞նչ դեր ունի խաղային արդյունաբերությունը Autodesk-ի զարգացման մեջ։
Վեբինարը վարելու է ուկրաինացի բանախոս Մաքսիմ Մուզիչկոն՝ ավստրալական AURAN, Game Developers ընկերության խաղային մակարդակների մշակողը (level developer):
Մաքսը խաղային մշակման ոլորտում փորձառու մասնագետ է, ով 13 տարվա աշխատանքային ճանապարհորդության արդյունքում աշխատել է MUK, Engeneering Autodesk և M&E կազմակերպություններում:
Վեբինարի մասնակցությունը անվճար է. միայն անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով։