Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Հայաստան – Ինժեներական շաբաթ-2020» միջոցառումը կանցկացվի առցանց ձեւաչափով
News 07/07/2020 08:08

Հուլիսի 6-ից 10-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ առցանց ձեւաչափով կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ-2020» խորագրով արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:

Միջոցառումներին կարելի է հետեւել հետեւյալ հղումովներով (Password: AEW2020)

– Հուլիսի 7 – https://cutt.ly/ooIv0KH

– Հուլիսի 8 – https://cutt.ly/uoIbgSW

– Հուլիսի 9 – https://cutt.ly/EoInem5

– Հուլիսի 10 – https://cutt.ly/zoIndGy

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները: Կներկայացվեն նախագծեր եւ լուծումներ այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը եւ այլն:

Առցանց ձեւաչափով կներկայացվեն նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերն, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող Բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունները: